Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Ստամոքսի այրոց. armeniamedicalcenter.am

Ստամոքսի այրոց. armeniamedicalcenter.am

Այրոցը ախտաբանական ախտանիշ է, որը տարբեր պատճառներով տհաճ այրոցի, երբեմն` ցավի, զգացողություն է առաջացնում էպիգաստրալ շրջանում և կրծոսկրի հետևում: Պատճառը ստամոքսի պարունակության անցումն է դեպի կերակրափող և նրա գրգռումը:

Պատճառները

Պատճառները տարբեր են. մարսողական համակարգի սոմատիկ հիվանդություններ, որոնց թվում` բարձր սեկրետոր ֆունկցիայով քրոնիկ գաստրիտ, լյարդի, լեղուղիների կողմից խնդիրներ:

Նպաստող գործոնները.

  • վնասակար սովորություններ,
  • սպեցիֆիկ սննդի օգտագործում (թթու մրգեր, կաթնաթթվային մթերքներ, սև հաց),
  • որոշ պացիենտներ գանգատվում են այրոցից` ճարպոտ, կծու, տապակած և մարինացված սննդի չարաշահումից հետո,
  • ալկոհոլային խմիչքների օգտագործում,
  • ծանրության բարձրացում (ներորովայնային ճնշման բարձրացում),
  • հղիություն,
  • դիաֆրագմայի ճողվածք:


Ախտանշանները

Տհաճ զգացողությունները և անգամ ցավը կարող են ի հայտ գալ սնունդ ընդունելուց հետո կամ դրանից որոշ ժամանակ անց և ունենալ արտահայտման տարբեր ուժգնություն: Որոշ հիվանդությունների ժամանակ այրոցը լինում է գիշերը (քաղցած ցավեր):

Ստամոքս-աղիքային հիվանդությունների դեպքում այրոցին միանում են նաև հիմնական հիվանդության ախտանիշները: Լյարդի և լեղուղիների հիվանդությունների ժամանակ ցավեր լինում են նաև աջ թուլակողում, ունենում են սրտխառնոց, փսխում` լեղու պարունակությամբ:

Բարձր սեկրետոր գաստրիտների ժամանակ պացիենտը գանգատվում է թթու գխտոցներից, ստամոքսի շրջանում ծանրության զգացումից, որովայնի փքվածությունից, մեթեորիզմից:

Երբեմն էպիգաստրալ շրջանում այրոցը, տհաճ զգացողությունը վկայում են անգինալ-սրտային ցավերի մասին: Դրանք տարբերակելու համար պետք է ընդունել վալիդոլ, նիտրոգլիցերին: Անգինալ ցավերը դրանից հետո անցնում են:

Ախտորոշումը

Հարկ է դիմել գաստրոէնտերոլոգի: Անհրաժեշտ են կոմպլեքս հետազոտություններ` այրոցի պատճառը պարզելու համար.

  • գաստրոսկոպիա,
  • որովայնի խոռոչի, մարսողական օրգանների ուլտրաձայնային հետազոտություն,
  • ֆիբրոգաստրոդուոդենոսկոպիա,
  • մագնիտա-ռեզոնանսային տոմոգրաֆիա,
  • ստամոքսի պարունակության թթվության որոշում,
  • լեղարտադրության ֆունկցիայի որոշում,
  • արյան կլինիկական և կենսաքիմիական հետազոտություններ:


Բուժումը

Բուժումն ունի երկու ուղղվածություն. այրոցի նոպայից դուրս պահպանող թերապիա և տհաճ ախտանիշների զարգացման ժամանակ` բուժման հատուկ ռազմավարություն: Նոպայից դուրս շրջանում պետք է ժամանակին ընդունել բժշկի նշանակած դեղերը, հետևել նրա կողմից նշանակած սննդակարգին, բացառել ստամոքսի սեկրեցիան դրդող մթերքները:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ